Բաղադրիչներ
2 կապ սպանախ
1 կապ բազուկի ճավ
սոխ
2 ձու (1-ի դեղնուցն առանձնացնել)
100 մլ ձեթ
աղ
լավաշ
Պատրաստման եղանակը
Սպանախն ու բազուկի ճավը լավ լվանալ, լցնել եռացող ջրի մեջ, թողնել եռա և եփել 7-10 րոպե
Ջրքամել, 10-15 րոպե տապակել ձեթի մեջ, համեմել աղով (սոխն ավելացնել ըստ ցանկության)
2 ձու կոտրել, 1-ի դեղնուցն առանձնացնել, իսկ մնացածն ավելացնել սպանախին ու լավ խառնել
Լավաշը լայնությամբ կտրատել, յուրաքանչյուրի մեջ լցնել 2 ճ/գ սպանախ
Փաթաթել եռանկյունաձև կամ ուղղանկյունաձև
Ձվի դեղնուցով պատել և դնել ջեռոցում 7-10 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ