Բաղադրիչներ
Իշխան ձուկ
0,5 թ/գ սև պղպեղ
1 թ/գ կարմիր պղպեղ
1 թ/գ ձկան համեմունք
150 գ ձեթ
1 հատ կիտրոն
3 հատ դափնու տերև
աղ
սամիթ
Պատրաստման եղանակը
Ձուկը աղով համեմել 2 ժամ թողնել
Ձեթը, սև և կարմիր պղպեղները, ձկան համեմունքը խառնել իրար
Ձուկը բաժանել մասերի, թաթախել համեմված ձեթի մեջ, 20 րոպե թողնել նրա մեջ, որպեսզի լավ համեմվի
Համեմված ձուկը տեղափոխել փայլաթիթեղի մեջ, փորի մասից 3 դափնու տերև դնել, կիտրոնի կտորներ և սամիթ շարել ձկան տարբեր կողմերում
Փայլաթիթեղը փակել, դնել 200°С տաքացրած ջեռոցում 60 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ