Խնձորով և ընկույզով թխվածք

Թեթև և անուշաբույր թխվածք՝ ամռանը վայելելու համար:
Բաղադրիչներ
- 4 հատ ձու
- 200 գ շաքարավազ
- աղ
- 200 գ կարագ
- 300 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 200 գ ընկույզ
- 1-2 հատ խնձոր
Պատրաստման եղանակը
1 Ձուն շաքարավազի և մի փոքր աղի հետ հարիչով հարել:

2 Կարագը հալեցնել, և ավելացնել ձվին:

3 Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, և ավելացնել ձվին:

4 Լավ խառնելուց հետո ավելացնել ընկույզը, և լցնել ձևամանի մեջ:

5 Խնձորի կեղևը մաքրել, բարակ շերտերով կտրատել, և շարել թխվածքի վրա:

6 Թխել 180°C ջեռոցում 35-40 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: