Դդումով կարականդակ
Բաղադրիչներ
Խմոր
400 գ ալյուր
200 մլ կեֆիր
1/2 թեյի գդալ սոդա
2 ճաշի գդալ թթվասեր
1 թեյի գդալ աղ
50 մլ բուսայուղ
Միջուկ
450 գ դդում
300 գ աղացած տավարի կամ հավի միս
1 հատ սոխ
1/2 կապ համեմ
1/3 հատ կծու պղպեղ
2 ճաշի գդալ բուսայուղ
1 թեյի գդալ աղ
1 թեյի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Խմորի համար բաղադրիչները խառնել իրար, և փայտե գդալով խառնել:
Ավելացնել բուսայուղը, և ձեռքով հունցել:
Խմորը ծածկել սրբիչով, թողնել հանգստանա մինչև միջուկի պատրաստելը:
Միջուկի համար բաղադրիչները լցնել խորը տարայի մեջ, լավ խառնել:
Այնուհետև ավելացնել համեմունքները, և լավ խառնել:
Խմորից ստանալ փոքրիկ գնդիկներ, բացել գրտնակով, մեջտեղամասում լցնել միջուկը, և ծայրերից խմորը փակել:
Վրան քսել 1 ձվի դեղնուց:
Թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 30-35 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: