Սնկով աղցան, որը հաստատ կցանկանաք նորից ու նորից պատրաստել

Բաղադրությունը

  • 200 գ շամպինիոն,
  • 4 հատ խաշված ձու,
  • 6-7 հատ փոքր թթու վարունգ,
  • 1 հատ թարմ վարունգ,
  • 3-4 հատ խաշված կարտոֆիլ,
  • թթվասեր կամ մայոնեզ,
  • կանաչ սոխ,
  • ձեթ,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Սունկը կտրատել և ձեթով տապակել:

Կարտոֆիլը, թարմ վարունգը, թթու վարունգը և ձուն կտրատել: Միավորել այս բաղադրիչները, և ավելացնել տապակված սունկը, կտրատված կանաչ սոխը, մայոնեզը: Ամենը լավ խառնել և մատուցել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում