Բաղադրիչներ
900 գ սունկ
1 գլուխ սոխ
1 բուլղարական պղպեղ
1 ճ/գ համեմի սերմ
3-4 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ 6-9 % քացախաթթու
2 ճ/գ սոյայի սոուս
1 թ/գ պապրիկա
1 ճ/գ քունջութ
4 ատամիկ սխտոր
1/4 թ/գ չիլի պղպեղ
1/3 թ/գ սև պղպեղ
40 մլ ձեթ
Մաղադանոս
1 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Սունկերը մեծ կտորներով կտրատել։ Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել 1 թ/գ աղ և դնել գազօջախին։ Ավելացնել կտրատած սնկերը, կափարիչը դնել և թողնել 10 րոպե

Սոխը խորանարդաձև կտրատել, 4 րոպե տապակել, լցնել տարայի մեջ: Ավելացնել միջին երկարությամբ կտրատած պղպեղը, համեմի սերմը, շաքարավազը, քացախաթթուն, սոյայի սոուսը

Ավելացնել եփած սունկը, պապրիկա, քունջութ, ճզմած սխտոր, չիլի պղպեղ, սև պղպեղ

Թավայի մեջ ձեթ լցնել 4 րոպե թողնել կրակին, այնուհետև լցնել աղցանի վրա

Ավելացնել կտրտած մաղադանոս, 1 թ/գ աղ և խառնել

Ծածկել սննդային պոլիէթիլենով, 2 ժամ թողնել սառնարանում

Մատուցելու ճիշտ ժամանակն է )))

Բարի ախորժակ