Սմբուկով աղցան
Թեթև և համեղ աղցան, որը կգոհացնի ողջ ընտանիքին:
Բաղադրիչներ
- 400 գ սմբուկ
- 1 հատ սոխ
- կիտրոնի հյութ
- 200 գ չերրի լոլիկ
- 100 գ ֆետա պանիր
- 2 ատամիկ սխտոր
- 2 ճաշի գդալ ձիթայուղ
- աղ
- սև պղպեղ
- մաղադանոս
- 1 ճաշի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը
1 Սմբուկը փոքր կտորներով կտրատել: Տապակել բուսայուղի մեջ:
2 Սոխը մանր կտրատել, ավելացնել կիտրոնի հյութը և շաքարավազը, և թողնել մի քանի րոպե մնա:
3 Լոլիկները բաժանել 4 մասի:
4 Պանիրը խորանարդներով կտրատել:
5 Ավելացնել սոխը և համեմունքները, և լավ խառնել:
6 Տապակած սմբուկների վրա ավելացնել սխտորը, և լավ խառնել:
7 Մաղադանոսը մանր կտրատել, և ավելացնել աղցանին:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: