Բաղադրիչներ
1 կգ սմբուկ
3 ձու
համեմ, սամիթ, մաղադանոս
2 ատամիկ սծտոր
150 մլ ձեթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սմբուկների կեղևը հեռացնել, խորանարդաձև կտրատել, համեմել աղով և 10 րոպե թողնել մի կողմ
Թավայի մեջ 150 մլ ձեթ լցնել, ավելացնել սմբուկները, ծածկել կափարիչն ու թողնել լավ տապակվի: Եվս 5-7 րոպե տապակել առանց կափարիչի
Ավելացնել մանրացրած սխտորը, կանաչեղենը
Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ձու, թողնել 3 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ