Բաղադրիչներ
250 գ 45% կաթնաշոռ
250 մլ սերուցք
20 գ ժելատին
2 ճ/գ քաղցրացուցիչ
վանիլին
1 ճ/գ կակաո
Պատրաստման եղանակը
Սերուցքը մի փոքր տաքացնել (20 С), ավելացնել ժելատին, խառնել և թողնել 5 րոպե
Ավելացնել քաղցրացուցիչ, մի պտղունց վանիլին և հարել բլենդերով
Ավելացնել կաթնաշոռ, հարել
Լցնել կեկսերի համար նախատեսված ձևի մեջ և 5 րոպե թողնել սառնարանում
Ստացված զանգվածից մի քիչ թողնել, ավելացնել կակաո, հարել բլենդերով, ապա ավելացնել ընդհանուր աղանդերին և թողնել 30 րոպե
Զարդարեք կակաոյով և մատուցեք )))
Բարի ախորժակ