Բաղադրիչներ
800 գ հավի խաշած միս
20 գ կարագ
300 գ սոխ
400 գ սունկ
աղ, սև պղպեղ
1 թ/գ սխտորի փոշի
500 մլ սերուցք
150 մլ արգանակ (բանջարեղենային կամ հավի)
400 գ մակարոն + 1 ճ/գ աղ
հսմեմ
Պատրաստման եղանակը
Հավի միսը խորանարդաձև կտրատել, տապակել և վերցնել կրակից
Թավայի մեջ կարագ դնել, ավելացնել մանրացրած սոխ, լավ կարմրացնել, ապա ավելացնել կտրատած սունկ և թողնել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա
Ավելացնել տապակած միսը, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, սերուցք, արգանակ, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 15 րոպե
Եռման ջրի մեջ 1 ճ/գ աղ լցնել, ավելացնել մակարոնը, թողնել մինչև պատրաստ լինելը, ապա անցկացնել սառը ջրով և ավելացնել ընդհանուր ուտեստին: Թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ