Սա կդառնա ձեր ընտանիքի ամենասիրելի ուտեստներից: Բանջարեղենային միջուկով փաթաթաններ

Բաղադրիչներ

3 խաշած կարտոֆիլ

1 չինական կաղամբ

1 գլուխ սոխ

1 գազար

1 պղպեղ

3 ձու

պաքսիմատ

3 ճ/գ ալյուր

աղ

սև և կարմիր պղպեղներ

կծու պղպեղ

սխտորի փոշի

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել 3 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, աղ, սև և կարմիր պղպեղներ, թողնել 3 րոպե և վերցնել կրակից

Կարտոֆիլը ճզմել, ավելացնել տապակը, սխտորի փոշի, կծու պղպեղ և լավ խառնել

Կաղամբը մի քանի րոպե թողնել եռման ջրում, ապա հանել, հեռացնել հաստ հատվածը

Յուրաքանչյուրի մեջ 1-1,5 ճ/գ խճողակ դնել և փաթաթել

Թաթախել ձվի, ապա ալյուրի, նորից ձվի, պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում