Բաղադրիչներ
5 հատ կարտոֆիլ
4-5 կտոր խոզապուխտ
պանիր
4 ձու
100 մլ կաթ
40 գ կարագ
աղ
սև պղպեղ
օրեգանո
50 գ քերած պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, 15 րոպե խաշել աղաջրում: Ջրքամել, մի մասը ցնել կաղապարի մեջ, ավելացնել կարագ, սև պղպեղ, օրեգանո
Ավելացնել պանիր
Ավելացնել խոզապուխտ և դարձյալ պանիր դնել
Դնել կարտոֆիլի մնացած մասը, համեմել սև պղպեղով, օրեգանոյով
4 ձվին ավելացնել կաթ, աղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Ավելացնել քերած պանիր և ևս 7-10 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ