Բաղադրիչներ
2 հավի կրծքամիս
աղ
սև պղպեղ
1 գլուխ սոխ
3 ճ/գ մայոնեզ
1 թ/գ հատիկավոր մանանեխ
2 մարինացված վարունգ
80 գ պանիր
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը լայնությամբ բաժանել 3 մասի, համեմել աղով, սև պղպեղով

Մայոնեզին ավելացնել հատիկավոր մանանեխ, խառնել և ավելացնել մսին

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, շրջանաձև կտրատած վարունգ, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ