Բաղադրությունը
- 750 գ կարտոֆիլ,
- 300 գ աղացած միս,
- 1 հատ ձու,
- 1 հատ լոլիկ,
- 150գ պինդ պանիր,
- մայոնեզ,
- 1 հատ սոխ,
- 100 գ թթվասեր,
- 3 ճաշի գդալ ջուր,
- քաղցր կարմիր պղպեղ,
- աղ,
- սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լվանալ, մաքրել և կլոր կտրել:
Ձևամանի հատակին ձեթ քսել, առաջին շերտում դնել կտրատված կարտոֆիլը, վրան աղ, սև և կարմիր պղպեղ շաղ տալ ու խառնել:
Թթվասերը և ջուրը խառնել, լցնել կարտոֆիլի վրա:
2-րդ շերտում դնել կիսաշրջանով կտրատված սոխը:
Այնուհետև աղացած մսի մեջ ավելացնել, ձու, աղ, սև և կարմիր պղպեղ, լավ խառնել ու լցնել որպես 3-րդ շերտ:
Այնուհետև լոլիկ կտրատել, շարել վրան, մայոնեզ ու քերված պանիր շաղ տալ, և եփել 55-60 րոպե 180-200 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ