Կաղամբով բլիթներ
Թեթև և ախորժելի բլիթներ՝ կաղամբի սիրահարների համար:
Բաղադրիչներ
- 250 գ կաղամբ
- 1 հատ ձու
- 70 գ պանիր
- 1/3 թեյի գդալ սոդա
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 3 ճաշի գդալ ալյուր
- սամիթ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Կաղամբը քերել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով:
2 Քերած կաղամբը լցնել եռացած ջրի մեջ, թողնել 15 րոպե:
3 Պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել կաղամբին:
4 Ավելացնել մանր կտրատված սամիթը, թթվասերը, սոդան, ձուն, աղը և սև պղպեղը: Լավ խառնել:
5 Քիչ-քիչ ավելացնել ալյուրը և խառնել:
6 Սննդային թաղանթով ծածկել, դնել սառնարանի մեջ 20 րոպե:
7 Խմորը գդալով կցնել յուղաթղթի վրա:
8 Թխել 180°C ջեռոցում 20-25 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրարստում ենք սիրով:
Պատրարստում ենք սիրով: