Ջեռոցում պատրաստված հյութալի և ախորժելի իշխան ձուկ

Բաղադրությունը

  • 800 գ իշխան ձուկ,
  • 1 հատ լիմոն,
  • 60 գ կարագ,
  • սամիթ,
  • մաղադանոս,
  • աղ,
  • պղպեղների խառնուրդ,
  • չորացրած խնկունի (розмарин):

Պատրաստման եղանակը

Ձուկը մաքրել, լվանալ, և գլուխը հեռացնել՝ ըստ ցանկության:

Լիմոնը կտրել 2 ոչ հավասար մասի՝ 1/3 և 2/3: Փոքր կտորը ճզմել  թե՛ ձկան վրա, թե՛ ձկան մեջ:

Աղ քսել կրկին ձկան վրա և ձկան մեջ:

Այնուհետև ձուկը համեմել պղպեղներով և խնկունի շաղ տալ:

Ձուկը ծածկել սննդային տոպրակով և 30 րոպե թողնել, որ մարինացվի:

Լիմոնի մնացած մեծ կտորը շրջաններով կտրել:

Կարագը մեծ քառակուսիներով կտրել:

30 րոպե անց ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, մեջտեղի մասում դնել լիմոնի կտրոները, վրան դնել ձուկը, իսկ ձկան մեջ սամիթի և մաղադանոսի ճյուղեր դնել:

Ձկան վերևի հատվածի վրա կտրվածքներ անել, և այդ կտրվածքներում դնել կարագը:

Ձուկը ծածկել մեկ այլ յուղաթղթով (յուղաթղթի ծայրերը կարիչով կարել, որ չբացվի) և եփել 180 ջերմաստիճանում 35 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում