Պարզապես համից չեք կշտանա: Հավի մսով տապակա, որը կարող եք մատուցել ցանկացած խավարտի հետ

Բաղադրիչներ

800 գ հավի կրծքամիս

աղ

սև և կարմիր պղպեղներ

0,5 թ/գ համեմի աղացած սերմ

3-4 ճ/գ ձեթ

1 գլուխ սոխ

4 ատամիկ սխտոր

200 գ սունկ

2 պղպեղ

300 գ տոմատի սոուս

համեմ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը կտրատել միջին մեծությամբ, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել համեմի աղացած սերմ և լավ խառնել: Ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 30 րոպե

Տապակել 10 րոպե, ավելացնել սխտոր, կիսալուսնաձև կտրատած սոխ, թողնել 3 րոպե

Ավելացնել շրջանաձև կտրատած սունկ, թողնել 5 րոպե, ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղ, տոմատի սոուս, թողնել ևս 5 րոպե

Զարդարել մանրացրած համեմով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում