Բաղադրիչներ
3 հավի կրծքամիս
աղ
սև պղպեղ
200 գ պանիր
6 կտոր բեկոն
3 ձու
3-4 ճ/գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Միսը երկարությամբ կիսել, ծածկել սննդային պոլիէթիլենով, ծեծել, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, յուրաքանչյուրի մեջ 1 կտոր պանիր դնել և ռուլետի պես փաթաթել
Յուրաքանչյուր ռուլետը փաթաթել 1 կտոր բեկոնով
Թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ