Բաղադրիչներ
Բիսկվիթի համար`
5 ձու
150 գ շաքարավազ
130 գ ալյուր
30 գ փգիպտացորենի օսլա
աղ
Բիսկվիթը թրջելու համար`
120 գ ջուր
50 գ շաքարավազ
2 ճ/գ կոնյակ կամ ռոմ
Եփովի կրեմի համար`
120 գ շաքարավազ
2 ձվի դեղնուց
300 մլ կաթ
30 գ եգիպտացորենի օսլա
90 գ կարագ
2 թ/գ վանիլային շաքարավազ
աղ
Ջնարակի համար`
150 գ մուգ շոկոլադ
90 գ կարագ
Կաղապարի չափը` 24 սմ
Պատրաստման եղանակը
Առանձին տարայի մեջ 5 ձու կոտրել, մոտ 10-15 րոպե հարել` ընթացքում շաքարավազ ավելացնելով
Ալյուրն ու եգիպտացորենի օսլան միասին մաղել, ավելացնել մի պտղունց աղ, լավ խառնել և մաս-մաս ավելացնել ձվային զանգվածին
Լցնել կաղապարի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Հանել ջեռոցից, ծածկել սննդային պոլիէթիլենով և 3-4 ժամ թողնել սառնարանում
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է 2 ձվի դեղնուցին ավելացնել մի քիչ կաթ և լավ խառնել
Կաթի մնացած մասը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին, թողնել մի փոքր տաքանա
Առանձին ափսեյի մեջ շաքարավազն ու եգիպտացորեմի օսլան խառնել իրար, ավելացնել մի պտղունց աղ, վանիլային շաքարավազ, ապա ավելացնել դեղնուցներին
Ավելացնել տաք կաթին` անընդհատ խառնելով թողնել այնքան, մինչև այն կթանձրանա
Վերցնել կրակից, կարագ ավելացնել, լավ խառնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և դնել սառնարանում
Բիսկվիթը թրջելու համար անհրաժեշտ է 120 մլ ջրին ավելացնել 50 գ շաքարավազ, դնել կրակին և անընդհատ խառնել այնքան, որ շաքարավազը լուծվի: Թողնել սառչի, ապա ավելացնել 2 ճ/գ կոնյակ կամ ռոմ և լավ խառնել
Բիսկվիթը բաժանել 2 հավասար մասերի, ստացված հեղուկով թրջել, լցնել կրեմը, հավասարապես տարածել, դնել 2 բիսկվիթը
Շոկոլադն ու կարագը խառնել իրար և գոլորշու վրա հալեցնել: Ամբողջ տորթը պատել ջնարակով և մի քանի ժամ թողնել սառնարանում
Կարող եք վայելել )))
Բարի ախորժակ