Ծովախեցգետնի ձողիկներով աղցան
Անչափ արագ և հեշտ պատրաստվող աղցան, որը ամեն օր կարող եք պատրաստել:
Բաղադրիչներ
- 200 գ պանիր
- 200 գ ծովախեցգետնի ձողիկներ
- 2 հատ վարունգ
- 2 հատ խաշած ձու
- 0.5 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- կանաչ սոխ
- թթվասեր կամ մայոնեզ
- աղ
Պատրաստման եղանակը
1 Պանիրը կտրատել՝ ձողիկների նման:
2 Ծովախեցգետնի ձողիկները կտրատել:
3 Վարունգը կտրատել:
4 Ձուն կտրատել:
5 Սոխը մանր կտրատել:
6 Ավելացնել պահածոյացված եգիպտացորեն:
7 Ավելացնել աղ և մայոնեզ՝ ըստ ցանկության:
Բարի ախորժակ: