Պարզ, համեղ, չափազանց հեշտ և գեղեցիկ: Խոզի մսով և ձվով աղցան

Բաղադրիչներ

400 գ խոզի խաշած միս

6 խաշած ձու

200 գ պանիր

1 գլուխ սոխ + 1թ/գ աղ, շաքարավազ, 1 ճ/գ քացախ, 100 մլ եռման ջուր

մայոնեզ

աղ

սև պղպեղ

1 թ/գ մանանեխ

1 ատամիկ սխտոր

ձեթ

Պատրաստման եղանակը

Միսը միջին երկարությամբ կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել աղ, սև պղպեղ, մանանեխ, տապակել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Սոխը կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ, քացախ, եռման ջուր, թողնել 30 րոպե, ապա ջրքամել և ավելացնել մսին: Ավելացնել մայոնեզ

Խաշած ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել: Դեղնուցներին ավելացնել մայոնեզ, աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր, լավ խառնել

Ստացված զանգվածով լցոնել ձվի սպիտակուցները, իսկ մնացած մասն ավելացնել աղցանին

Լցոնած ձվերը հակառակ ուղղությամբ շարել աղցանի վրա

Մի քիչ մայոնեզ քսել, ավելացնել քերած պանիր և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում