Պարզ, համեղ ամենօրյա աղցան, որը կարելի մատուցել ցանկացած խավարտի հետ: Հավի կրծքամսով և կաղամբով աղցան

Բաղադրիչներ

400 գ հավի կրծքամիս

100 մլ ջուր

500 գ փափուկ կաղամբ

կանախ սոխ, սամիթ

աղ

սև պղպեղ

1 թ/գ հավի համեմունք

1 թ/գ մանանեխ

3 ճ/գ ձեթ

1 թ/գ 9% քացակ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, հավի համեմունքով և 2 կողմից տապակել

Լավ կարմրելուց հետո թափել թավայի մեջ մնացած ձեթը` փոխարենը լցնել 100 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10 րոպե

Կտրատել միջին մեծությամբ, լցնել նույն թավայի մեջ, թողնել այնքան, մինչև հեղուկն ամբողջությամբ գոլորշիանա և վերցնել կրակից

Կաղամբը կտրատել, ավելացնել մանրացրած սամիթ, կանաչ սոխ, տապակած միսը

Առանձին տարայի մեջ ½ թ/գ աղ, 1 թ/գ մանանեխ, 3 ճ/գ ձեթ, 1 թ/գ քացախ լցնել, լավ խառնել, ավելացնել աղցանին

Թողնել 20 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում