Պարզ, բայց շատ համեղ աղցան, որը կգոհացնի ընտանիքի բոլոր անդամներին

Բաղադրիչներ

600 գ հավի խաշած կրծքամիս

300 գ թարմ շամպինյոն

3 ձու

1 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

աղ

սև պղպեղ

մաղադանոս

մայոնեզ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել, ավելացնել կտրատած սունկը (միջին մեծության), թողնել ուժեղ կրակի վրա, մինչև ոսկեգույն երանգ կստանա

Առանձին տարայի մեջ 3 ձու կոտրել, ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Նրբաբլիթների պես տապակել, փաթաթել և երկարությամբ կտրատել

Հավի միսը բաժանել կտորների (ձեռքով թել-թել անել)

Հավի միսը, սունկը, ձուն խառնել իրար, ավելացնել ճզմած սխտոր, մանրացրած մաղադանոս, համեմել աղով, սև պղպեղով

Մայոնեզ լցնել, խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում