Պարզ բաղադրիչներից պատրաստված համեղ աղցան

Բաղադրությունը

  • 300 գ հավի կրծքամիս,
  • 300 գ վարունգ,
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն,
  • 150 գ պանիր,
  • 2 ճաշի գդալ թթվասեր կամ մայոնեզ,
  • մաղադանոս,
  • աղ,
  • պղպեղ:

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խաշել կամ ջեռոցում եփել ու կտրատել: Միսը պատրաստելիս այն կարելի է համեմել սիրելի համեմունքներով:

Վարունգը և կանաչին կտրատել:

Պանիրը քերիչով անցկացնել:

Խառնել այս բաղադրիչները, ավելացնել եգիպտացորենը, համեմել աղով, պղպեղով, թթվասերով ու խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում