Պարզ բաղադրիչներից կարելի է ստանալ այսպիսի գեղեցիկ և ախորժելի աղցան: Պանրով և երշիկով աղցան

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

1 ճ/գ 9% քացախ

½ թ/գ շաքարավազ

աղ

4 ճ/գ եռման ջուր

200 գ երշիկ

1 պղպեղ

200 գ պանիր

3 խաշած ձու

աղ

սև պղպեղ

մայոնեզ

կանաչ սոխ, սամիթ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել քացախ, շաքարավազ, ½ թ/գ աղ, եռման ջուր, լավ խառնել և թողնել 1 ժամ

Երշիկը միջին երկարությամբ կտրատել և լցնել մատուցվող ափսեյի մեջ, ավելացնել նույն չափով կտրատած պղպեղ, աղ և մայոնեզ քսել

Մարինացված սոխը ջրքամել և ավելացնել աղցանին

Ավելացնել քերած պանրի մի մասը, ձու, մայոնեզ, մանրացրած կանաչեղեն

Ավելացնել պանրի մնացած մասը, սև պղպեղ և 1 ժամ թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում