Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Պարզ բաղադրատոմս: Ծաղկակաղամբով համեղություն

Ծաղկակաղամբով ուտեստ
50 минуты

Բաղադրիչներ

  • 800 գ ծաղկակաղամբ
  • 4 հատ ձու
  • 120 գ թթվասեր
  • 130 գ պանիր
  • աղ
  • 1 թեյի գդալ սխտորի փոշի
  • 1 պտղունց սև պղպեղ
  • կանաչ սոխ
  • ջուր

Պատրաստման եղանակը

  • Ծաղկակաղամբը մոտ 9 րոպե խաշել:
  • Պանիրը քերիչով անցկացնել:
  • Ձվի մեջ աղ, պղպեղ, սխտորի փոշի և թթվասեր լցնել ու լավ խառնել:
  • Այնուհետև քերված պանրից մի փոքր լցնել այդ զանգվածի մեջ ու խառնել:
  • Ջեռոցի ձևամանին ձեթ քսել, ծաղկակաղամբը լցնել մեջը և տարածել:
  • Դրանից հետո լցնել թթվասերով զանգվածը, և մակերեսին քերված պանիր շաղ տալ:
  • Եփել նախապես տաքացված ջեռոցում 180 ջերմաստիճանում 25-30 րոպե:
  • Մատուցելիս վրան կտրատված կանաչ սոխ շաղ տալ: