Բաղադրիչներ
240 գ մարինացված ոլոռ
1 գլուխ սոխ
4 հատ խաշած ձու
120 գ պանիր
սամիթ, մաղադանոս
0,5 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
3 ճ/գ մայոնեզ
Սոխը մարինացնելու համար`
120-150 մլ տաք ջուր
2 ճ/գ շաքարավազ
0,5 թ/գ աղ
2 ճ/գ 9% քացախաթթու
Պատրաստման եղանակը
Սոխը մարինացնելու համար անհրաժեշտ է սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ, քացախաթթու, տաք ջուր, լավ խառնել և թողնել 1-2 ժամ

Ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել ոլոռը

Ավելացնել քերած պանիր, մանրացրած սամիթ և մաղադանոս

Ավելացնել մարինացված սոխը, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ