Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
3 հատ քաղցր, գունավոր պղպեղ
4 ձու
Աղ
Սև պղպեղ
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, համեմել աղով, 3 րոպե տապակել ձիթայուղի մեջ
Պղպեղները խորանարդաձև կտրատել, ավելացնել տապակին, ծածկել կափարիչն ու թողնել 15 րոպե
4 ձու կոտրել, ավելացնել տապակին, համեմել աղով, սև պղպեղով, խառնել և 5 րոպե թողնել թույլ կրակի վրա
Նախաճաշը պատրաստ է )))
Բարի ախորժակ