Բաղադրիչներ
6-7 հատ մեծ կարտոֆիլ
1 գլուխ սոխ
1 կամիր քաղցր պղպեղ
2 ճ/գ ձիթայուղ
2 ձու
1 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
0,5թ/գ մշկընկույզ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, 7-8 րոպե թողնել սառը ջրի մեջ
Քամել ջուրը
Ավելացնել 2 ձու, աղ, սև պղպեղ, մշկընկույզ և լավ խառնել
Սոխն ու պղպեղը խորանարդաձև կտրատել: Ձիթայուղի մեջ տապակել նախ սոխը, ապա ավելացնել պղպեղն ու տապակել 6-7 րոպե
Հրակայուն տարայի մեջ 1 ճ/գ ձիթայուղ լցնել, ավելացնել կարտոֆիլը, հավասարապես տարածել
Ավելացնել տապակած բանջարեղենը (որպեսզի կտրելը հեշտ լինի` մինչև ջեռոց դնելը ցանկալի չափով կտրվածք անել)
Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե
Մատուցե՛ք, քանի տաք է )))
Բարի ախորժակ