Բաղադրիչներ
ձիթայուղ
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
3 պղպեղ` կարմիր, կանաչ, դեղին
20 մլ տոմատի սոուս
350 գ հավի կրծքամիս
330 գ բրինձ (երկար)
աղ
սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, քրքում
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել ճզմած սխտոր, խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղներ, աղ, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5 րոպե
Հավի կրծքամիսը բարակ, խորանարդաձև կտրատել, ավելացնել տապակին, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, քիմիոնով, քրքումով և թողնել 5-7 րոպե
Ավելացնել տոմատի սոուս, ծածկել կափարիչն ու թողնել 3 րոպե
Ավելացնել բրինձ, լավ խառնել, ավելացնել ջուր` համապատասխան բրնձի չափաբաժնի և թողնել մինչև պատրաստ լինելը
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ