Բաղադրիչներ
1 կգ հավի բուդ
2 լոլիկ
1 պղպեղ
5 ատամիկ սխտոր
համեմ, մաղադանոս, ռեհան
1 ճ/գ մայոնեզ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
1 թ/գ չորացրած ռեհան
2 ճ/գ սոյայի սոուս
1 դափնու տերև
10 հատիկավոր սև պղպեղ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Մսի ոսկորները հեռացնել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով

Սխտորը 2 րոպե տապակել, ավելացնել միսը, 2 կողմից կարմրացնել

Ավելացնել միջին մեծությամբ կտրատած լոլիկ և պղպեղ, սոյայի սոուս, դափնու տերև, հատիկավոր պղպեղ, չորացրած ռեհան, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 25 րոպե

Ավելացնել մայոնեզ, թողնել 5-7 րոպե, ավելացնել մանրացրած կանաչեղեն և մատուցել )))

Բարի ախորժակ