Բաղադրիչներ
14 միջին չափի կարտոֆիլ
1 գլուխ սոխ
1 պղպեղ
2 ատամիկ սխտոր
1 չիլի պղպեղ
150 գ սպանախ
100 գ պարմեզան պանիր
1 ճ/գ ձիթայուղ + 1ճ/գ կարագ
աղ
սև պղպեղ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլների կեղևները հեռացնել, 20 րոպե խաշել
Թավայի մեջ ձիթայուղ և կարագ լցնել, ավելացնել 2 ատամիկ սխտոր, փոքր չիլի պղպեղ, թողնել 1 րոպե և հանել
Սխտորի փոխարեն լցնել կիսալուսնաձև կտրատած սոխ, տապակել 2 րոպե, ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, աղ, սև պղպեղ և թողնել միջին ջերմության կրակին 10 րոպե
Ավելացնել կարտոֆիլները, թողնել 5 րոպե, այնուհետև ավելացնել սպանախ, պարմեզան պանիր, ծածկել կափարիչն ու թողնել ևս 5 րոպե
Զարդարեք մանրացրած մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ