Բաղադրիչներ
300 գ տավարի խաշած միս
1 հատ գազար
1 հատ բուլղարական պղպեղ
3-4 առամիկ սխտոր
170 գ մարինացված եգիպտացորեն
170 գ խաշած լոբի
1 թ/գ համեմի փոշի
½ թ/գ սև պղպեղ
1 թ/գ կծու պղպեղ
1 թ/գ շաքարավազ
1 թ/գ աղ
1 ճ/գ 9% քացախ
6-7 ճ/գ ձեթ
սամիթ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Գազարն անցկացնել քերիչով (կորեական ձևով), ավելացնել համեմի փոշի, սև պղպեղ, կծու պղպեղ, ճզմած սխտոր, շաքարավազ և լավ խառնել

Ձեթը տաքացնել՝ ավելացնել գազարին, լավ խառնել, թողնել սառչի, այնուհետև ավելացնել քացախը և թողնել մի կողմ

Պղպեղը կիսալուսնաձև, իսկ միսը երկարությամբ կտրատել և ավելացնել գազարին

Ավելացնել լոբին, եգիպտացորենը, մանրացրած կանաչեղենը, համեմել աղով և լավ խառնել

Ահա և համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ