Բաղադրիչներ
3 կգ սմբուկ
1 կգ սոխ
400 գ մայոնեզ
50 գ սնկի համեմունք
աղ
200 մլ ձեթ
Պատրաստման եղանակը
Սմբուկը խորանարդաձև կտրատել, ավելացնել մի պտղունց աղ և թողնել կրակին այնքան, մինչև եռա, որից հետո ևս 2 րոպե թողնել և վերցնել կրակից

Սմբուկները ճզմել, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա և տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա (տապակել մաս-մաս)

Սոխը մանրացնել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա

Տապակած սմբուկն ու սոխը խառնել իրար, ավելացնել սնկի համեմունք, մայոնեզ և լավ խառնել

Լցնել ապակե տարաների մեջ և պահպանել սառնարանում (սառնարանում կարելի է պահպանել մինչև 2 ամիս)

Բարի ախորժակ