Բաղադրիչներ
2 հավի կրծքամիս
3 հատ շամպինյոն
30-40 գ պանիր
2 ձու
2-3 ճ/գ ալյուր
3-4 ճ/գ պաքսիմատ
աղ
սև պղպեղ
2 թ/գ հատիկավոր մանանեխ
Պատրաստման եղանակը
Միսը երկարությամբ, կիսով չափ կտրել (ծրարի պես), համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել հատիկավոր մանանեխ
Պանիրն անցկացնել քերիչով և ավելացնել մսի մի հատվածի վրա
Սունկը բարակ շերտով կտրատել և ավելացնել պանրին
Եվս մեկ անգամ քերած պանիր լցնել, մսի մյուս հատվածով ծածկել, փայտիկով ամրացնել
Թաթախել նախ ալյուրի, ապա ձվի ու պաքսիմատի մեջ
Ուժեղ կրակի վրա 2 կողմից կարմրացնել, ապա դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 -20 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ