Պանրով կրեմ-ապուր

Բաղադրությունը

  • 2 լ արգանակ կամ ջուր,
  • 2-3 հատ սոխ,
  • 2 հատ մեծ կարտոֆիլ,
  • 1 հատ գազար,
  • 3 հատ հալեցրած պանիր,
  • աղ,
  • պղպեղ,
  • 2-3 ատամիկ սխտոր՝ ըստ ցանկության,
  • ձեթ,
  • կարագ:

Պատրաստման եղանակը

Արգանակը (տավարի) եռացնել, հենց սկսի եռալ ավելացնել կտրատված կարտոֆիլը:

Կտրատել սոխը, գազարը քերիչով անցկացնել:

Կարագով և ձեթով սոխարած պատրաստել, ավելացնել գազարը,  տապակել, իսկ հետո ավելացնել արգանակի մեջ:

Հալեցրած պանրիկը կտրատել, ավելացնել արգանակի մեջ և եփել այնքան, մինչև պանիրը կլուծվի: Այնուհետև ավելացնել ճզմված սխտոր, աղ, պղպեղ:

Հենց ապուրը պատրաստ լինի, ձեռքի էլէկետրական հարիչով հարել բոլոր բաղադրիչները, որպեսզի միասեռ զանգված դառնա:

Մատուցել չորահացով:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում