Պանրի պատրաստման այսպիսի բաղադրատոմս քչերը կունենան: Ձիթապտղով պանիր

Բաղադրիչներ

2 լ կաթ

1 է/գ աղ

1 կիտրոնի հյութ

սպանախ

4-5 ճ/գ կանաչ ձիթապտուղ

50 գ կարագ + 1 թ/գ աղ

1-2 ճ/գ ձիթայուղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

2 լ կաթին ավելացնել 1 թ/գ աղ, լավ խառնել և դնել կրակին

Երբ սկսի եռալ` ավելացնել 1 կիտրոնի հյութ, խառնել, եփել 10 րոպե միջին ջերմության կրակի վրա, ապա անջատել կրակը, ծածկել կափարիչն ու թողնել 15-20 րոպե

Քամել, լցնել բլենդերի մեջ, ավելացնել կարագ, 1 թ/գ աղ, սև պղպեղ, ձիթայուղ և հարել

Ավելացնել կտրատած ձիթապտուղ, սպանախ և լավ խառնել

Սննդային թուղթը լավ տրորել, բացել, ստացված զանգվածը լցնել

Փաթաթել և 6 ժամ թողնել սառնարանում

Եվ ահա՛, կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում