Պահքի մե՞ջ եք, ուրեմն պատրաստեք հենց ա՛յս ապուրն ու ըմբոշխնեք: Պահքի` սնկով ապուր

Բաղադրիչներ

500-600 գ շամպինյոն

4 հատ կարտոֆիլ

1 հատ գազար

1 գլուխ սոխ

60-80 գ բրինձ

½ կապ թարմ համեմ

80 մլ.լ ձեթ

1 թ/գ կարմիր պղպեղ

1 հատ դափնու տերև

½ ճ/գ աղ

2-2,5 լ ջուր

Պատրաստման եղանակը

Սունկը բաժանել 3 մասի, 5-6 րոպե թողնել սառը ջրի մեջ: Այնուհետև 5-6 րոպե խաշել եռման ջրի մեջ և հանել կաթսայից

Գազարը կիսել, մի մասը կիսալուսնաձև կտրատալել, իսկ մյուսն անցկացնել քերիչով: Կիսալուսնաձև կտրատել սոխը

Կաթսայի մեջ ձեթ լցնել, ավելացնել կտրատած սոխն ու գազարը, ավելացնել կարմիր պղպեղն ու դափնու տերևը և տապակել 10 րոպե

Ավելացնել ջուր, կտրատած կարտոֆիլ, թողնել եռա, ապա ևս 15-20 րոպե թողնել եփվի

Ավելացնել բրինձը, սունկը, աղը և թողնել թույլ կրակին ևս 20-25 րոպե: 15 րոպե անց հանել դափնու տերևը

Զարդարել մանրացված համեմով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում