Պահպանե՛ք այս բաղադրատոմսը` ցուրտ եղանակների հենց այսպիսի աղցան կփնտրեք: Լոբով աղցան

Բաղադրիչներ

500 գ գազար

250 գ մարինացված կամ խաշած լոբի

2 գլուխ սոխ

200 գ մարինացված կաղամբ (մալականի)

մաղադանոս

0,5 թ/գ համեմի աղացած սերմ

1 թ/գ սխտորի փոշի

0,5 թ/գ կարմիր պղպեղ

0,5 թ/գ սև պղպեղ

աղ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել միջին մեծությամբ կտրատած գազար, թողնել 3-4 րոպե, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից

Լոբին, մարինացված կաղամբը խառնել իրար, ավելացնել տապակած գազարը, մանրացրած մաղադանոսը, սխտորի փոշին և լավ խառնել

Թողնել 20 րոպե, ապա մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում