Բաղադրիչներ
350 գ չոր թխվածքաբլիթ
4-5 ճ/գ կակաո
30 գ հալած բուսայուղ
230 մլ կաթ
250 մլ 33-36 % սերուցք
2 ճ/գ շաքարավազ
120 գ սերուցքային պանիր` Մասկարպոնե
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները մանրացնել, ավելացնել կակաո և լավ խառնել
Ավելացնել հալած բուսայուղ և խառնել
Քիչ-քիչ ավելացնել կաթ, խառնել
Պետք է ստացվի պինդ զանգված
Դնել սննդային թղթի վրա, գրտնակել, ծայրերը կտրել և հավասարեցնել
Սերուցքն ու շաքարավազը խառնել իրար, հարել, ավելացնել Մասկարպոնե և շարունակել հարել, մինչև կստացվի խիտ զանգված
Կրեմը տարածել արդեն բացած խմորի վրա (կրեմից մի քիչ թողնել) և ռուլետի պես փաթաթել
Փաթաթել սննդային թղթի մեջ, 3-4 ժամ դնել սառնարանում
Առանձնացված կրեմին ավելացնել 2-3 ճ/գ կակո, լավ խառնել և ստացված զանգվածով պատել ամբողջ ռուլետը
Դե իսկ զարդարանքը թողնում ենք ձեր հայեցողությանն ու ճաշակին )))
Բարի ախորժակ