Բաղադրությունը
- 250 գ հավի կրծքամիս,
- 250 գ պեկինյան կաղամբ,
- 250 գ շամպինիոն (+ հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև և ջուր),
- 1 հատ վարունգ,
- 3 ճաշի գդալ մայոնեզ,
- հաց (բատոն),
- 3 ատամիկ սխտոր,
- 2 ճաշի գդալ ձեթ,
- 1/3 թեյի գդալ աղ:
Պատրաստման եղանակը
Հացը խորանարդիկներով կտրատել և 5-7 րոպե 180 ջերմաստիճանում ջեռոցում չորացնել:
Թավայի մեջ ջուր լցնել, ավելացնել հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև, և սունկը խաշել:
Հում հավի կրծքամիսը կտրատսել և ձեթի մեջ տապակել, մինչև ոսկեգույն երանգ կստանա: Հանելիս դնել թղթե անձեռոցիկի վրա:
Ձեթը և ճզմված սխտորը խառնել, լցնել չորահացի վրա ու լավ խառնել:
Կաղամբը, խաշված սունկը և վարունգը կտրատել:
Միավորել բոլոր կտրատված բաղադրիչները, համեմել աղով և մայոնեզով ու լավ խառնել:
Աղցանի վրա չորահաց շաղ տալ:
Բարի ախորժակ