Տապակած դդմիկ
Բաղադրիչներ
3 հատ դդմիկ
1 հատ սոխ
2-3 ատամիկ սխտոր
1 հատ կիտրոնի ցեդրա
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
0.5 թեյի գդալ ուրց
0.5 թեյի գդալ պապրիկա
2 ճաշի գդալ ձիթայուղ
30 գ կարագ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Դդմիկները երկարությամբ կտրատել:

Սոխը մանրացնել:
Կարագը և ձիթայուղը տաքացնել, ավելացնել սոխը, և տապակել:

Ավելացնել դդմիկները, լավ խառնել:
Ավելացնել ճզմած սխտորը:

Ավելացնել համամեմունքները, թողնել կրակին 8 րոպե:
Ավելացնել կիտրոնի ցեդրան և կիտրոնի հյութը:

Ավելացնել աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: