Չափազանց պարզ, միևնույն ժամանակ չափազանց համեղ աղցան` կարտոֆիլով և ձվով

Բաղադրիչներ

500 գ խաշած կարտոֆիլ

180 գ մարինացված վարունգ

3 խաշած ձու

կանաչ սոխ

սամիթ

50 մլ կաթ

100 մլ ձեթ

1/3 թ/գ աղ

1/3 թ/գ սև պղպեղ

1/3 թ/գ սխտորի փոշի

1/3 թ/գ կուրկումա

½ թ/գ մանանեխ

½ թ/գ քացախ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, վարունգը խորանարդաձև կտրատել

Ավելացնել խորանարդաձև կտրատած ձուն, մանրացրած սամիթն ու կանաչ սոխը

Կաթին ավելացնել ձեթ, 1/3 թ/գ աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, կուրկումա, մանանեխ, քացախ և հարել բլենդերով

Ավելացնել աղցանին և լավ խառնել

Զարդարեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում