Չափազանց ախորժելի, համեղ և գունեղ ջեռեփուկ: Սմբուկով ջեռեփուկ

Բաղադրիչներ

2 սմբուկ

4 լոլիկ

200 գ պանիր

150 գ քերած պանիր

200 գ խոզապուխտ

ձիթայուղ

օրեգանո

աղ

Պատրաստման եղանակը

Սմբուկը երկարությամբ կտրատել, 2 կողմից համեմել աղով, թողնել 20 րոպե, անձեռոցիկի օգնությամբ չորացնել, ձիթայուղ ավելացնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ քսել, 1 շերտ սմբուկ, խոզապուխտ շարել

Ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկ, պանիր

Նույն հաջորդականությամբ ևս 1 շերտ դնել, ավելացնել քերած պանիր, օրեգանո և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Զզարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում