Բաղադրիչներ
նրբաբլիթներ
500 գ աղացած միս
100 գ սոխ
1 կարմիր պղպեղ
2 ատամիկ սխտոր
30 գ կետչուպ կամ տոմատի սոուս
30 գ սոյայի սոուս
աղ
80 գ պանիր մոցարելլա
սև պղպեղ
30 գ կարագ
30 գ ալյուր
500 մկ կաթ
Պատրաստման եղանակը
Աղացած միսը 5-6 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, կարմիր պղպեղ, ճզմած սխտոր, լավ խառնել և թողնել 3 րոպե
Ավելացնել կետչուպ կամ տոմատի սոուս, սոյայի սոուս, աղ, սև պղպեղ, թողնել մինչև պատրաստ լինելը և վերցնել կրակից
Տաք թավայի մեջ կարագ դնել, ավելացնել ալյուր, 1-2 րոպե խառնելով եփել: Ավելացնել կաթ, աղ և խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա
Ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, դնել 1 նրբաբլիթ, քսել ստացված սոուսը, ավելացնել 2 ճ/գ տապակ և այս նույն հերթականությամբ ևս 5-6 շերտ ավելացնել
Վերջին շերտի վրա սոուս քսել, ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ