Մարդու օրգանիզմը 55-70% հեղուկ է պարունակում, որը հարկավոր է օրգանների բնականոն գործունեության, անհրաժեշտ սննդանյութեր ստանալու համար, իսկ դրա պակասությունը կարող է հանգեցնել մաշկի վատթարացման, իմունիտետի նվազման:
Շատ կարևոր է օրվա ընթացքում ոչ միայն պարզապես ջուր խմել, այլև ջուրը խմել այնպես, որ այն օգտակար լինի: Ամենատարածվածն այն տարբերակն է, որ կանանց օրական հարկավոր է խմել 1.6լ, իսկ տղամարդկանց՝ մոտ 2լ հեղուկ: Բայց իրականում հեղուկի ճիշտ չափաբաժինը կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են օրինակ՝ տարիքը, քաշը, կլիմայական պայմանները, ֆիզիկական ակտիվությունը, սննդակարգը:
Որպեսզի մոտավոր պատկերացնել օրական նորման, պետք է հետևել երիկամների աշխատանքին: Եթե օրգանիզմը օրական մոտ 6 բաժակ մեզ է հեռացնում, և այն բաց գույն ունի, ապա հեղուկի պահանջը բավարարված է: Եթե մեզը վառ կամ մուգ դեղին է, ապա օրգանիզմում հեղուկի պակասություն կա:
Այն հարցի շուրջ, թե ջուրը կարելի է օգտագործել ուտելուց առաջ, ընթացքում կամ հետո, բազմաթիվ կարծիքներ կան: Տեսակետներից մեկի համաձայն ջուր պետք է խմել հաց ուտելուց 30 րոպե առաջ և հաց ուտելուց ամենաքիչը մեկ ժամ հետո:
Նորմալ գիշերային քունը 6-8 ժամ է: Սա հենց այն ժամանակն է, երբ մեր օրգանիմզը նորմալ գոյատևում է առանց ջրի, ուստի շատ կարևոր է քնելուց առաջ և արթնանալուց հետո ջուր խմել:
Տաք ջուրը բարելավվում է արյան շրջանառությունը, օգնում է օրգանիզմին քայքայել տոքսինները, մեծացնում քրտնարտադրությունը: Առավոտյան մեկ բաժակ ջուրը նպաստում է ուղեղի օպտիմալ գործունեությանը:
Սակայն ջրի շատ կամ քիչ քանակությունը կարող են առաջացնել գլխացավ, սրտխառնոց, ուշագնացություն, բարձրացնել արյան ճնշումը, դժվարեցնել շնչառությունը:
Առողջ եղե՛ք: