Ոչ ոք չի հավատա, որ այս կոտլետները մսով չեն պատրաստված: Ոսպով կոտլետներ

Բաղադրիչներ

200 գ ոսպ

1 գազար

1 գլուխ սոխ

1 ձու

1 կարտոֆիլ

1 ճ/գ յուղ

համեմ

չոր սամիթ

աղ

սև և կարմիր պղպեղ

սխտորի փոշի

կծու պղպեղ

բուսայուղ

2 ճ/գ պաքսիմատ կամ հաց

Պատրաստման եղանակը

Ոսպը թրջել եռման ջրի մեջ մոտ 2 ժամ

Այնուհետև քամել ջուրը, իսկ ոսպը աղալ կամ բլենդերով անցկացնել

Գազարը, կարտոֆիլն ու սոխը մանր քերիչով անցկացնել

Քերած բանջարեղենը տապակել յուղի մեջ 5-7 րոպե

Ոսպն ու բանջարեղենը խառնել իրար, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, ավելացնել կծու պղպեղ, սխտորի փոշի, պաքսիմատ, ձու և լավ խառնել

Ավելացնել չոր սամիթ, թարմ համեմ

Կոտլետներ ձևավորել և 2 կողմից տապակել բուսայուղի մեջ

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում