Բաղադրիչներ
Կրեմի համար`
250 մլ կաթ
1 ձվի դեղնուց
2 ճ/գ շաքարավազ
20 գ օսլա
1 թ/գ վանիլային շաքարավազ
Խմորի համար`
1 ձու + 1 սպիտակուց
40 գ շաքարավազ
80 մլ ձեթ
210 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
աղ
վանիլին
Պատրաստման եղանակը
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է կաթին ավելացնել 1 ձվի դեղնուց, շաքարավազ, վանիլային շաքարավազ, օսլա, լավ խառնել, դնել կրակին` անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև կթանձրանա
Թողնել սառչի, ապա լցնել խոհարարական պարկի մեջ և դնել սառնարանում
Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է 1 ձու + 1 սպիտակուցին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ և վանիլին, լավ խառնել, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել և խմոր հունցել
Խմորը բաժանել 2 հավասար մասերի, գրտնակել, մի կողմի վրա կրեմ լցնել
Ռուլետի պես փաթաթել, անկյունները դեպի ներս ամրացնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Շաքարի փոշի ցանեք, կտրատեք և մատուցեք )))
Բարի ախորժակ