Բաղադրիչներ
200 գ վարսակի փաթիլներ
400 մլ կաթ
2 ձու
40 գ շաքարավազ
աղ
8 գ փխրեցուցիչ
50 գ ցանկացած հատապտուղ
1 խնձոր
կարագ
կաղապարի չափը` 19 սմ
Պատրաստման եղանակը
Վարսակի փաթիլներին ավելացնել կաթ, խառնել և թողնել 10 րոպե
Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, մի պտղունց աղ ավելացնել, լավ խառնել, ավելացնել շաքարավազ` խառնել, ավելացնել փխրեցուցիչ և լավ խառնել
Ձուն լցնել վարսակի փաթիների վրա և լավ խառնել
Խնձորը մաքրել և խորանարդաձև կտրատել
Կաղապարի ներսը պատել կարագով, վարսակի փաթիլները լցնել, հավասարապես տարածել, ավելացնել սիրելի հատապտուղներից, կտրատած խնձորը, մի քանի փոքրիկ կտոր կարագ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Վայելեք մեկ բաժակ տաք թեյով )))
Բարի ախորժակ