Բաղադրիչներ
400 գ աղացած միս
4 խաշած կարոֆիլ
1 գլուխ սոխ
լոլիկ
պանիր
սև և կարմիր պղպեղներ
քիմիոն
50 գ պաքսիմատ
2 ձու
մաղադանոս
ձիթայուղ
աղ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, 2 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, մանրացրած մաղադանոս, պաքսիմատ, լավ խառնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և 1 ժամ թողնել սառնարանում
Շրջանաձև, խոշոր կոտլետներ ձևել և 2 կողմից տապակել
Կարտոֆիլը ճզմել, համեմել աղով, կոտլետի չափով շրջանի ձև տալ և դնել մսի վրա
Յուրաքանչյուրի վրա 1-ական կտոր լոլիկ և քերած պանիր դնել, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 3-4 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ